14 ապրիլի 2012 - 13:03 AMT
ԱԻՆ-ում ահազանգ են ստացել Կոմիտասի պողոտայում տեղադրված պայթուցիկի մասին

Ապրիլի 14-ին, ժամը 11.39-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 11.38-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքում պայթուցիկ նյութեր կան: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: