14 ապրիլի 2012 - 13:51 AMT
Թուրքիայում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայում մի փոքր ուշացումով մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Բանակցություններն ընթանում են «5+1» ձևաչափով՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա, հայտնում է BBC-ին:

Թեհրանի հետ «վեցնյակի» բանակցությունների նախորդ ռաունդը տեղի է ունեցել Ստամբուլում 2011 թվականի հունվարին: Վերջերս Իրանը բազմիցս է կոչ արել վերսկսել երկխոսությունը: Մարտի 6-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, որը հանդես է գալիս որպես խորհրդակցությունների համակարգող, հայտնել է, որ պատրաստակամություն կա շարունակելու բանակցությունները: