14 ապրիլի 2012 - 14:02 AMT
Իրանին նվիրված գագաթաժողովը Թուրքիայում զգալի արդյունք չի տա, գտնում են ԶԼՄ-ները

Ստամբուլում մի փոքր ուշացումով մեկնարկել են Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունները: Բանակցությունների արդյունքի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, սակայն, ըստ ԶԼՄ-ների տվյալների, խորհրդակցությունները Իրանի պատվիրակության հետ հազիվ թե զգալի արդյունք տան:

Ինչպես գրում է AP-ն, հղում անելով սեփական աղբյուրներին, հանդիպման մասնակիցները, լավագույն դեպքում, համաձայնության կհասնեն ապագայում բանակցությունների նոր փուլ անցկացնելու շուրջ:

Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան մտադիր են պահանջել Իրանից ապամոնտաժել Ֆորդուի ստորգետնյա միջուկային օբյեկտը Կում քաղաքի հարևանությամբ: Այդ երկրների ներկայացուցիչները կոչ են անում նաև Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացումն իր տարածքում