14 ապրիլի 2012 - 14:20 AMT
Կոլումբիայի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին ամրապնդել կապերը Լատինական Ամերիկայի հետ

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հորդորել է ԱՄՆ-ին ամրապնդել կապերը Հարավային Ամերիկայի պետությունների հետ:

«ԱՄՆ համար շահավետ կլինի հասկանալ, որ այդ երկրի երկարաժամկետ ռազմավարական շահերը կապված են ոչ թե Պակիստանի կամ Աֆղանստանի, այլ Լատինական Ամերիկայի հետ»,-Սանտոսին է մեջբերում «Ռոյթերս» գործակալությունը:

Քաղաքական գործիչը կոչ է արել պետությունների ղեկավարներին առավել պրագմատիկ լինել. «Եկեք հարգենք մեր տարբերությունները, սակայն միասին գործենք»:

Կոլումբիան միայն երկու տարի առաջ է կարգավորել հարաբերությունները Վենեսուելայի հետ: Ուգո Չավեսը չի հաստատել իր մասնակցությունն այսօրվա հանդիպմանը:

Ապրիլի 14-15-ին Կոլումբիայի Կարտախենա քաղաքում անցնում է վեցերորդ Համաամերիկյան գագաթաժողովը: