14 ապրիլի 2012 - 14:40 AMT
Ամերիկյան անօդաչու թռչող սարքը կործանվել է Աֆղանստանում

Ամերիկյան անօդաչու թռիչքային սարքը վթարվել է աֆղանական Գազնի գավառում, հայտնում է Press TV հեռուստաալիքը՝ հղում անելով գավառի անվտանգության ծառայության ղեկավարո Սաիդ Ամիր Շահին:

Աֆղանստանի զինվորները հայտնաբերել են անօդաչու սարքի բեկորներն ու փոխանցել են դրանք ամերիկյան զինվորականներին, հայտնում է «Շախ» գործակալությունը:

Անօդաչու սարքի կործանման պատճառների մասին ոչինչ չի ասվում:

ԱՄՆ զինվորականներն Աֆղանստանում հաճախ են օգտագործում հետախուզական, ինչպես նաև զենքով հագեցած անօդաչու սարքերը գրոհայինների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: