14 ապրիլի 2012 - 14:41 AMT
Կոմիտասի պողոտայում տեղադրված պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

Ապրիլի 14-ին, ժամը 11.39-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ ժամը 11.38-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքում պայթուցիկ նյութեր կան:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայրում իրականացվել է շենքի աշխատակիցների տարհանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների կողմից կատարվել է տարածքի զննում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: