Ադիբեկյան. Կուսակցություններն ունեն իրենց ծրագրերը ճիշտ ներկայացնելու խնդիր

Ադիբեկյան. Կուսակցություններն ունեն իրենց ծրագրերը ճիշտ ներկայացնելու խնդիր

PanARMENIAN.Net - Մեր ընտրողների 50 տոկոսը կոնսերվատիվ է, չի ուզում որևէ փոփոխություն ընտրություն կատարելիս, մյուս 50 տոկոսը բաժանվում է երկու խմբի` նրանք, ովքեր կողմնորոշված չեն և նրանք, ովքեր ինչ-ինչ պայմաններից ելնելով են գնում ընտրության: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Խոսելով մեծամասնական և համամասնական համակարգերի տարբերությունների մասին` սոցիոլոգը նշեց, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները, ենթադրվում է, որ պետք է զբաղվեն տարածքային բարեկարգման, աղբահանման ու այլ սոցիալական խնդիրներով: Իսկ համամասնականով ընտրվածները ավելի գլոբալ խնդրիներով` տնտեսական աճ, օրենքներ գրել և այլն:

Ըստ «Սոցիոմետր»-ի հարցումների` մեծամասնականով առաջադրված թեկնածուներից բնակչությունը 17-ին լավ է ճանաչում, իսկ 8-ի մասին ընդամենը լսել է:

Ըստ Ադիբեկյանի` կուսակցություններն ունեն իրենց ծրագրերը ճիշտ ներկայացնելու խնդիր. «Լինում է, որ նույն կուսակցության համամասնականի շտաբի ներկայացուցիչը մարդկանց ծրագիրը ներկայացնելիս լրիվ այլ բան է ասում, իսկ նույն կուսակցության մեծամասնականով առաջադրված թեկնածուի շտաբից լրիվ այլ ծրագիր են ներկայացնում բնակչությանը»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---