14 ապրիլի 2012 - 15:28 AMT
Լևոն Շիրինյան. Որոշ արտաքին ուժեր աշխատում են Իրաքը մասնատելու ուղղությամբ

«Որոշ արտաքին ուժեր նպատակաուղղված աշխատում են Իրաքը մասնատելու վրա»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը Բաղդադը ցանկանում էր դարձնել համալսարանների քաղաք՝ փորձելով ստեղծել տարածաշրջանում ամենահզոր գիտատեխնիկական բազան: Ըստ Շիրինյանի, Իրաքի վրա հարձակման պատճառներից մեկն այն էր, որ ԱՄՆ-ն չէր ցանկանում դա թույլ տալ: Նման նպատակ է հետապնդում նաև Իսրայելը: Իսրայելի ռազմավարությունն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանի բոլոր երկրների թուլացմանը հեղաշրջումների, հեղափոխությունների կազմակերպման, քաղաքացիական պատերազմների հրահրման, որոշ երկրներ իրար դեմ հանելու միջոցով: Այժմ Իսրայելում աշխատում են քրդական խնդիրն ուսումնասիրող ու Քրդստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերող խմբերը: