14 ապրիլի 2012 - 18:24 AMT
Հայաստանի առաջնության 4-րդ տուրը հաղթական է եղել “Գանձասարի” և “Իմպուլսի” համար

Ապրիլի 14-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի երկու հանդիպում: “Փյունիկը” Երևանում հյուրընկալել է “Գանձասարին” և զիջել 0:1 հաշվով: Հյուրերին հաղթանակ է պարգևել Գորան Օբրադովիչի գնդակը:

Մյուս խաղում հանդիպել են “Իմպուլսն” ու “Արարատը”: 4:1 հաշվով առավելության է հասել Դիլիջանի թիմը:

“Գանձասարը” վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը, “Իմպուլսը” ունի 6 միավոր:

Ապրիլի 15-ին կկայանան 4-րդ տուրի “Բանանց”-“Շիրակ” և “Ուլիս”-“Միկա” հանդիպումները: