ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքում ընթանում են ցեղասպանության դեմ պայքարի մեթոդներին նվիրված միջոցառումներ14 ապրիլի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանավորությամբ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով քննարկումներ են անցկացվել: Հանդիպման սկզբում ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ով նշել է, որ հայ ազգը, վերապրելով 1915թ. ցեղասպանությունը որպես ռասիզմի ծայրահեղ դրսևորում, ունի բարոյական պարտավորություն աշխատել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ: Նա իր ելույթում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված ոճրագործությանն ու դրա հետևանքներին, նշելով որ Հայաստանն ողջունում է կառավարությունների, խորհրդարանների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ցեղասպանագետների, ինչպես նաև թուրք մտավորականների ու պարզապես քաղաքացիների ջանքերը, ովքեր սատարում են Հայաստանին այդ հանցագործության միջազգային ճանաչման հարցում: Քննարկումների ընթացքում ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմը, որից հետո մեկնաբանություններով հանդես են եկել Միչիգանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դենիս Փափազյանը, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆ. Էրվին Շտուբը, Հայկական ֆիլմերի հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր Կարլա Գարաբեդյանը: Հանդիպման կազմակերպման հարցում իրենց աջակցությունը և մասնակցությունն էին բերել ամերիկահայ կառույցները ու հասարակական կազմակերպությունները: Ապրիլի 3-ից Նյու Ջերսի նահանգի Բերգեն համալսարանի ցուցասրահում ներկայացվում են հայաստանաբնակ և սփյուռքահայ ժամանակակից արվեստագետների գործերը: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-րդ տարելիցին,ղեկավարում է ամերիկահայ արվեստագետ Շողակ Հովհաննիսյանը և կրում է «Ճեղքված պատմություն և վերականգնված ինքնություն» խորագիրը: Ցուցահանդեսի բացմանը, ի թիվս 300 մասնակիցների ներկա է եղել ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, ով, կարևորելով այդ մշակութային նախաձեռնումը, նշել է, որ կանխարգելման համար անհրաժեշտ է ստեղծել լայն կրթական ու տեղեկատվական համացանց` ահազանգելու ու պայքարելու համար ցեղասպանության ոճրագործության վտանգի ու դրա լռակյաց շարունակության դեմ, որպիսին է մերժողականությունը: Ապրիլի 23-ին` ցուցահանդեսի փակման օրը, դասախոսությամբ հանդես կգա ամերիկահայ հայտնի գրող-արձակագիր Պիթեր Բալաքյանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |