16 ապրիլի 2012 - 10:30 AMT
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը պարտվել է Վրաստանին

Ապրիլի 15-ին Թբիլիսիում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարը, որին մասնակիցում են Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մինչև 16 տարեկանների ընտրանիները:

Իր առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է Վրաստանին 0:4 հաշվով, իսկ Թուրքիայի ընտրանին 10:0 հաշվով առավելության է հասել ղազախների նկատմամբ, PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ապրիլի 17-ին Հայաստանի և Ղազախստանի թիմերը կվիճարկեն մրցաշարի երրորդ մրցանակը, իսկ եզրափակիչում կհանդիպեն Վրաստանն ու Թուրքիան: