Ապրիլի 24-ին «Երիտասարդ հայերի միավորումը» ԱՄՆ-ում զանգվածային ցույց կկազմակերպի

Ապրիլի 24-ին «Երիտասարդ հայերի միավորումը» ԱՄՆ-ում զանգվածային ցույց կկազմակերպի

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Երիտասարդ հայերի միավորումը» (ԵՀՄ) ապրիլի 24-ին մտադիր է Ամերիկայի հայ համայնքի առաջնորդների ու հասարակության մասնակցությամբ անցկացնել ամենամյա զանգվածային միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այս միջոցառումը սփյուռքի խոշորագույն հայկական ակցիան է նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:

1918թ. ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը գրել է. «…հայերի ջարդը պատերազմի մեծագույն ոճրագործությունն էր և այն, որ մենք անկարող եղանք գործել Թուրքիայի դեմ, հաշտվեցինք այնտեղ կատարվող սարսափների հետ, նշանակում է, որ բոլոր խոսակցություններն ապագայում ողջ աշխարհում խաղաղության հաստատման մասին, անհեթեթ են»: Միավորումը պահանջում է ԱՄՆ և Թուրքիայի կառավարություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Երիտասարդ հայերի միավորումը ոչ քաղաքական, ոչ առևտրային կազմակերպություն է: Նրա նպատակն է խթանել ակտիվությունը հայ երիտասարդության շրջանում՝ պայքարել հանուն արդարության ու մարդու իրավունքների: ԵՀՄ առաքելությունն է ծառայել հանրային շահին, նպաստել ցեղասպանություններից զերծ աշխարհին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---