Վլադիմիր Սարուխանյանը բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

Վլադիմիր Սարուխանյանը բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

PanARMENIAN.Net - Տրաբզոնում մեկնարկել է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Առաջին օրը հայ բռնցքամարտիկներից հանդես եկան երեքը: Մինչ 60 կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը որակավորման փուլում հանդիպել է Բրանիմիր Ստանկովիչի (Սերբիա) հետ: Հայ բռնցքամարտիկը կարողացավ հաղթանակ տանել 16:15 հաշվով: Սարուխանյանի հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդրոս Ցանիկիդիսը (Հունաստան):

Մինչև 56կգ քաշային կարգում Արամ Ավագյանը 8:15 հաշվով զիջեց Պավլո Իսչենկոյին (Ուկրաինա), իսկ Արթուր Խաչատրյանը (81կք ք/կ) 14:16 հաշվով պարտություն կրեց Մատեուս Տրիյիչից (Լեհաստան):

Հայաստանի հավաքականից մրցաշարին կմասնակցեն նաև Կորյուն Սողոմոնյանը (49 կգ ք/կ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ ք/կ), Արա Պուլուզյանը (64 կգ ք/կ) և Հրայր Մաթևոսյանը (69 կգ ք/կ):

Հայ բռնցքամարտիկներից ուղեգիր ունի միայն Անդրանիկ Հակոբյանը (75 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---