Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքը համեմատել է Օսվենցիմի հետ և խոսատցել է ազատագրել այն 16 ապրիլի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսից 7-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքը համեմատել է «մեր օրերի Օսվենցիմի» հետ և խոստացել է, որ ամեն ինչ կանի այդ համայնքը Սամվել Ալեքսանյանից ազատագրելու համար: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով երեկվա միջադեպը ՀԱԿ ներկայացուցիչների հետ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Փաշինյանը մեղադրել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 7-րդ ընտրատարածքում նրա աջակցությունը վայելող Սամվել Ալեքսանյանին իր քարոզարշավին խոչընդոտելու մեջ: Ըստ նրա, Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերում նրա քարոզչությանը դեմ հանդես եկող կանայք տեղի բնակիչներ չէին, այլ հատուկ այստեղ էին բերվել ավտոբուսներով՝ ձախողելու համար իր բակային հանդիպումները համայնքում: Փաշինյանը նշել է նաև, որ վստահ է, որ հաղթելու է այդ շրջանում, քանի որ իր «հակառակորդը Սամվել Ալեքսանյանի նման անձն է»: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |