20 ապրիլի 2004 - 22:18 AMT
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է, ՈՐ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՊՐԼԻ 24-Ի ԻՐ ԵԼՈՒՅԹՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն Ամերիկայի հայերին ուղղված իր ամնենամյա ելույթում այս տարվա ապրիլի 24-ին եւս չի օգտագործի «ցեղասպանություն» տերմինը: Այսպիսի կանխատեսում է արել թուրքական «Հյուրիեթ» թերթը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին: Աղբյուրի համաձայն` Ջորջ Բուշը սկզբունքայնորեն դեմ է «ցեղասպանություն» տերմինի կիրառմանը հայերի հետ կապված 1915թ.իրադարձություններին եւ հետեւողական է իր դիրքորոշման մեջ: Դրա վրա չի անդրադառնա նույնիսկ այն հանգամանքը, որ 2004 թվականին երկում նախատեսվում են նախագահական ընտրություններ: