Նորվեգիայում դատում են «արյունալի սպանդի» հեղինակ Անդերս Բրեյվիկին. Բրեյվիկը չի ընդունում այդ դատը

Նորվեգիայում դատում են «արյունալի սպանդի» հեղինակ Անդերս Բրեյվիկին. Բրեյվիկը չի ընդունում այդ դատը

PanARMENIAN.Net - Երկուշաբթի Նորվեգիայում սկսվել է 77 մարդու սպանության համար մեղադրվող Անդերս Բրեյվիկի դատը: Դատավարության առցանց հեռարձակումը վարում է Նորվեգիայի հեռարձակման կորպորացիան (NRK): Տեսահեռարձակմանը կարելի է հետևել Sky News կայքում: Նիստը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 9-ին:

Ինչպես նշում է Sky News-ը, Բրեյվիկը ողջունել է դատարանը՝ վեր բարձրացնելով աջ ձեռքը: Հենց որ նրան խոսք է տրվել, մեղադրյալը հայտարարել է, որ չի ճանաչում նորվեգական դատարանը, քանի որ երկրի կառավարությունը կողմ է մուլտիկուլտուրալիզմի գաղափարին, հայտնում է Lenta.ru-ն:

Բրեյվիկը կրկնակի ահաբեկչություն կազմակերպեց ու իրագործեց Նորվեգիայում 2011թ. հուլիսի 22-ին: Սկզբում նա պայթյուն իրագործեց Օսլոյի կառավարական թաղամասում, իսկ հետո մեկնեց Ուտոյա կղզի և կրակ բացեց այնտեղի՝ իշխող կուսակցության երիտասարդական ճամբարի դեռահասների վրա: Հոգեբուժական փորձաքննությունը նրան մեղսունակ է ճանաչել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---