Երևանում քննարկում են արտաքին շուկաներում հայկական գինիները ներկայացնելու խնդիրները16 ապրիլի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Երկրի կառավարության կողմից ընդունված ինդուստրիալ քաղաքականության շրջանակներում, որն ունի արտահանման ուղղվածություն, ապրիլի16-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել սեմինար քննարկում այդ քաղաքականության գերակա ոլորտներից մեկի՝ գինեգործության վերաբերյալ: Սեմինարին մասնակցել են ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված փորձագետները, որոնց շարքում «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը, «Ղազումյան» ընկերության հիմնադիր Սուրեն Ղազումյանը, ինչպես նաև Semina Consulting-ի տնօրեն (Իտալիա-Հայաստան) Վահե Քեուշգուերյանը: Ներկաները հանդես են եկել զեկույցներով գինու համաշխարհային շուկայի, այդ թվում ռուսական շուկայի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրել այդ շուկաներում հայկական գինիների արտահանման հեռանկարները: Ինչպես նշել է իր ողջույնի խոսքում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, հայկական գինիներն արտաքին շուկաներ դուրս բերելու և դրանք ճանաչելի դարձնելու համար պետք է լուծել բազմաթիվ խնդիրներ: Հարությունյանը հիշեցրել է, որ ընդունված ռազմավարության շրջանակներում ստեղծվել է արդյունաբերական խորհուրդ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, միաժամանակ ստեղծվում են ոլորտային խորհուրդներ: «Գինեգործության ոլորտային խորհրդի ստեղծումը գտնվում է ձևավորման փուլում»,- հավելել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |