20 ապրիլի 2004 - 23:17 AMT
ԿԻՊՐԱՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՇԵԼ ՀԱՅՈՑ ՑԵԱՂՍՊԱՆՈՒԹՅԱՆ 89-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Կիպրոսի հայերը պատրաստվում են նշել հայեց ցեղասպանության 89-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացրել է աղբյուրը Կիպրոսի հայ համայնքից, հիմնական միջոցառումը տեղի կունենա ապրիլի 23-ին երկրի մայրաքաղաք Նիկոսիում` Արմենիա փողոցի վրա գտնվող ցեղասպանության հուշահամալիրի մոտ: Միջոցառումներում, որոնք կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջը, կմասնկացի նաեւ Լիբանանից ժամանած Կոմիտասի անվան երգչախումբը: