16 ապրիլի 2012 - 18:48 AMT
Samsung-ը մայիսի 3-ին կներկայացնի նոր Galaxy-ն

Samsung Electronics Co-ն մայիսի 3-ին Լոնդոնում կներկայացնի Galaxy S երրորդ սերնդի սմարթֆոնը, հենվելով ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ մարքեթինգային գործունեության վրա, ապրիլի 16-ին հաղորդել է ընկերությունը:

Հարավկորեական ընկերությունը վաճառել է ավելի քան 40 Galaxy սմարթֆոններ 2010-ի հունիսին դրանց թողարկումից ի վրա: Samsung-ն ավելի վաղ հայտնել է, որ ընկերության գնահատականների համաձայն, առաջին եռամսյակում օպերացիոն շահույթը հասել է ռեկորդային 5,8 տրիլիոն կորեական վոնի Galaxy սմարթֆոնների վաճառքի շնորհիվ, հաղորդում է Reuters-ը: