Կոռնելիա Պիպեր. ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու կարիք չկա16 ապրիլի 2012 - 21:21 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխարինելու անհրաժեշտություն չկա»,- այսօր Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտնել է Գերմանիայի պետնախարար Կոռնելիա Պիպերը` պատասխանելով լրագրողի հարցին ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիական մանդատի փոխարինման և այդ հարցի առնչությամբ Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին: Նրա խոսքով` այդ հարցի դիտարկմամբ զբաղվելու է եվրոպական խորհրդարանը, սակայն Գերմանիայի դիրքորոշումը նույնն է. ԳԴՀ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն արդյունավետ է համարում և Ֆրանսիայի մանդատը փոխարինելու պատճառ չի տեսնում: Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Եվրամիության մանդատով: Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մոտ ժամանակներս` լիագումար նիստում:
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |