16 ապրիլի 2012 - 19:29 AMT
Տրապիզոնի վարկանիշային մրցաշարում բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը մեկնարկել է հաղթանակով

Տրապիզոնում շարունակվում է բռնցքամարտի մրցաշարը, որտեղ խաղարկվում են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Հրայր Մաթևոսյանը (69 ք/կ) նույնպես հաղթանակով է սկսել իր ելույթը: Առաջին մենամարտում նա 16:3 հաշվով հաղթանակ է տարել Մուհնդ Բակրիի (Իսրայել) նկատմամբ:

Մինչ այդ Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը (64ք/կ) հաղթել էր Քսուլիո Վրենոզիին (Ալբանիա) և դուրս եկել հաջորդ փուլ:

Պայքարը շարունակում է նաև Վլադիմիր Սարուխանյանը, ում հաջորդ մրցակիցը կլինի Ալեքսանդրոս Ցանիկիդիսը (Հունաստան):

Հայաստանի հավաքականից մրցաշարում հանդես կգան նաև Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ) և Հովհաննես Դանիելյանը (52 ք/կ):