Իսլանդիայի պատգամավորներն իրենց կառավարությանն առաջարկել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսլանդիայի պատգամավորներն իրենց կառավարությանն առաջարկել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Իսլանդիայի խորհրդարանի պատգամավորներն առաջարկ են ներմուծել, որը Իսլանդիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսլանդական լրատվամիջոցների համաձայն` առաջարկի նախաձեռնողը «Շարժում» կուսակցությունից պատգամավոր Մարգրետ Տրիգգվադոուտտիրն է:

Այս նախաձեռնությանն օժանդակել են «Շարժում» կուսակցության երկու այլ անդամներ Տոուր Սաարին և Բիրգիտտա Յոունսդոուտտիրը, ինչպես նաև «Համերաշխություն» կուսակցության նախագահ Լիլյա Մոուսեսդոուտտիրն ու «Լուսավոր ապագա» կուսակցության նախագահ Գվյուդմյունդյուր Ստեյնգրիմսսոնը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Գրեթե անմիջապես դրանից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կառավարությանը հանձնարարել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ:

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը