Կապանի բժշկական կենտրոնում վերանորոգվել է մանկական մասնաշենքը

Կապանի բժշկական կենտրոնում վերանորոգվել է մանկական մասնաշենքը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողությանը: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել առողջապահական այս հաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:

Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի երկհարկանի մասնաշենքը կառուցվել է 1960-ական թվականներին: Այն վերանորոգվել է 1980թ., իսկ 2005թ. ենթարկվել է թեթև կոսմետիկ նորոգման և կարիք ուներ լուրջ վերանորոգման: Հիվանդանոցի մանկական բաժանմունքը տարեկան սպասարկում է 400-450 երեխա: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգված Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմուքում տեղադրվել է ջեռուցման համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկերով, կատարվել է մասնաշենքի տարածքի վերահատակագծում, արտաքին պատերի հարդարում և հիդրոմեկուսացում, իսկ տանիքն ամբողջովին փոխվել է: Բացի վերանորոգումից, ծրագրի շրջանակներում բաժանմունքը նաև վերակահավորվել է, համալրվել է նոր սարքավորումներով և ստացել շտապ օգնության մեքենա: Բաժանմունքի վերանորոգումից հետո նախատեսվում է բուժանձնակազմի 10-12 աշխատատեղի ավելացում, իսկ սպասարկվող երեխաների քանակը` մինչև 600-650 երեխա:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ:

Նախատեսվում է ստեղծել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման ստորաբաժանում ևս, որը կսպասարկի նաև Սյունիքի մյուս տարածաշրջանների նմանատիպ խնդիրներ ունեցող նորածիններին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---