ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շուրջ բանակցային գործընթացն ավարտվել է: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` գազամուղի շինարարության վերաբերյալ հիմնական պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս` Իրանի գազի եւ նավթի նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում: Ա.Մովսիսյանը նշել է, որ գազամուղի հայկական հատվածի շինարարությունը գնահատվել է շուրջ 100 մլն դոլար: Ծախսերի մի մասը նախատեսվում է փակել վարկերի հաշվին, մնացած մասը` դրամաշնորհների: Ընդսմին նախարարը գերադասել է չնշել ֆինանսավորման աղբյուրները` մինչեւ պայմանագրի ստորագրումը: Ա. Մովսիսյանն ավելացրել է, որ Հայաստանի կառավարությունը գազամուղի շինարարության նախագիծը չի դիտում որպես Հայկական ԱԷԿ-ին այլընտրանք:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---