17 ապրիլի 2012 - 12:38 AMT
Beeline-ը նոր ակցիա է գործարկում մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի գործարկման մասին: Ակցիայի շրջանակում, ապրիլի 15-ից մայիսի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձիք կսատանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություններ, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում:

«Հայաստանի շրջանների բնակիչների համար Beeline մարզային սակագնային փաթեթները` մատչելի և հարմարավետ շփման գերազանց հնարավորություն է: Մարզերի հաճախորդները մեր բաժանորդների զգալի մաս են կազմում և, անցկացնելով նոր ակցիա, մենք ուրախ ենք մարզերում բնակվող մեր հայրենակիցներին պարգևել մեր բջջային ցանցի բոլոր ծառայություններից օգտվելու ավելի լայն հնարավորություններ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Մարզային սակագնային փաթեթների գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային, իրենց հեռախոսներից հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալԱԱՀ):