The Gallup. ՀՀԿ-ին ձայնը պատրաստ է տալ հարցվածների 34 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 28 տոկոսը17 ապրիլի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ին ձայնը պատրաստ է տալ հարցվածների 34 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 28 տոկոսը, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն գրեթե հավասար հնարավորություններով կանցնեն խորհրդարան, իսկ «Ժառանգության» բախտը կորոշվի քարոզարշավի ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արմնյուզ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ, The Gallup կազմակերպությունը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան համատեղ իրականացված Հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի արդյունքները ներկայացրեց Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն: Հարցումն իրականացվել է 2012 ապրիլի 4-10-ը, որին մասնակցել է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 1018 բնակիչ: Հիմնական նպատակն է եղել պարզել Հայաստանի բնակչության հասարակական-քաղաքական տրամադրությունները 2012-ի խորհրդարանական և 13-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: Հարցման ընթացքում նաև պարզվել է, որ հարցվածների 58 տոկոսը մասնակցելու է ընտրություններին, 30 տոկոսը հավանաբար կմասնակցի, իսկ մնացած մասը դեռ չի որոշել: Հայաստանի համար որպես առաջնային հարցվածները նշել են սոցիալական խնդիրները՝ աշխատատեղերի բացակայության գլխավորությամբ: Հաջորդում են կոռուպցիոն խնդիրները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» |