Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ և ԲՀԿ մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է17 ապրիլի 2012 - 14:45 AMT PanARMENIAN.Net - «ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա նորմալ երևույթ է, եթե խոսելու լինենք այդ գործընթացի քաղաքական բաղադրիչի մասին: Սակայն, հարց է առաջանում, հավելել է նա, ինչո՞ւ են թաքցնում այդ միտումները, «ընտրողի հետ պետք է լինել ազնիվ»: «Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երկրի ներկայիս վիճակի համար պատասխանատու են հենց այդ կուսակցությունների ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ անդամների օրոք է ձևավորվել ընտրակաշառքների համակարգը: ԲՀԿ-ն պատասխանատու է փոքր և միջին բիզնեսի «սպանության» համար, չէ որ նրանք կողմ էին «պարզեցված հարկից» հրաժարվելու մասին օրինագծին, նրանք ստորագրեցին արտակարգ իրավիճակի մասին նոր օրենքը: Ժողովուրդը պետք է իմանա, թե ում է ընտրում և ով է գալու իշխանության»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |