Մայիսի 8-ին առաջին անգամ կհնչի Շուշիի օրհներգը17 ապրիլի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին առաջին անգամ կհնչի Շուշիի օրհներգը: Այդ մասին հայտարարել է հիմնի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, հայտնում է Karabakh Open-ը: Խոսքերի հեղինակը հայտնի բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանն է։ «Երգն արդեն ձայնագրել ենք Արցախի պետական երգչախմբի հետ եւ մայիսի 8-ին կլինի պրեմիերան»,-ասել է Բերբերյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչն է փոխվել Ղարաբաղում պատերազմից հետո անցած այս տարիներին՝ կոմպոզիտորն ասել է. «Շատ բան է փոխվել։ Անկախ ամեն ինչից, գնալով Արցախը մեր հոգիներում ավելի է ամրանում։ Եթե տարիներ առաջ Ղարաբաղի նկատմամբ զգացմունքներն ավելի շատ ռոմանտիկ բնույթի էին, ապա այսօր հստակ գիտակցում ենք, որ Արցախը մեր անբաժան մասն է։ Ուրախ եմ, որ պատերազմից տուժած բնակավայրերը վերանորոգվում են, կյանքն ավելի է աշխուժանում։ Վաղվա օրվա հույսի ու հավատի գաղափարը մարդկանց մոտ կա, ինչն էլ, ըստ իս, շատ կարեւոր հանգամանք է»։ Այն հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Արցախի նկատմամբ ռոմատիկ այդ զգացողությունը փոխվել է, կոմպոզիտորը պատասխանել է. «Ժամանակներն են փոխվել։ Երբ մարդիկ գտնվում են առավել քան նեղության, դժվարության մեջ, ամեն ինչ այլ կերպ է ընկալվում։ Պետք է հեռատես լինենք։ Դժվարություններ շատ կան, բայց ես հույս ունեմ, որ քաղաքական փոփոխվող գործընթացների արդյունքում շարքային քաղաքացին կզգա, որ պետությունն իրեն թեւ ու թիկունք է»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |