Քարոզարշավում կուսակցությունները շեշտը դնում են տնտեսական և սոցիալական խոստումների վրա

Քարոզարշավում կուսակցությունները շեշտը դնում են տնտեսական և սոցիալական խոստումների վրա

PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտը Երևանում մամլո ասուլիսում է անցկացրել «Կուսակցությունների նախընտրական խոստումները» թմայով, որտեղ ինստիտուտի նախագծերի ղեկավար Նինա Իսկանդարյանը ներկայացրել է գալիք ընտրությունների վերաբերյալ ԶԼՄ-ներում նախնական դիտարկման արդյունքները: Նա նշել է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, վերլուծություն է կատարվել այլ ցուցանիշներով, այն է՝ կատարվել է հայտարարությունհների, հարցազրույցների, կարգախոսների, նախընտրական խոստումների և ծրագրերի դիտարկում դրանցում կոնկրետ խոստումների առկայության և դրանց իրականացման մեթոդների վերաբերյալ: Կուսակցությունների ծրագրերը շատ նման են, բոլոր կուսակցությունները հիմնական ուշադրություն են հատկացնում սոցիալական և տնտեսական հարցերին: Նրա խոսքով, հանրապետականներն իրենց ծրագրում խոսում են ձեռքբերումների և բացթողումների մասին և խոստանում բանակի ուժեղացում, տնտեսության զարգացում, արդարադատության ոլորտում կարգուկանոնի հաստատում, իսկ «Բարգավաճ Հայաստանի» գլխավոր կետերն են տնտեսական զարգացումը, նոր աշխատատեղերի, տնտեսության նոր ոլորտների ստեղծումը, գործարանների բացումը, բայց այնտեղ կոնկրետ քայլեր չեն նշվում: «Դաշնակցությունը» և «Ժառանգությունը» բարձրացնում են կենսաթոշակների բարձրացման, հարկերի նվազեցման հարցերը՝ միաժամանակ չնշելով դրանց հասնելու մեթոդները: Նույնը վերաբերվում է ՀԱԿ-ին և «Օրինաց երկրին», որոնք առաջադրում են նույնանման նպատակներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---