Ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով շարադրությունների մրցույթի արդյունքները

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում ապրիլի 17–ին ամփոփվել են «Մեր բանակը 20 տարեկան է» խորագրով համադպրոցական և համաբանակային շարադրությունների մրցույթի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից` մրցույթում լավագույն աշխատանքներ ներկայացրած մի շարք ժամկետային զինծառայողներ և աշակերտներ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների կողմից ստացել են պատվոգրեր, մի քանի ուսուցչուհիներ` պարգևատրվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՊՆ և ԿԳՆ ներկայացուցիչներ, ժամկետային զինծառայողներ, ուսուցիչներ և աշակերտներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է նմանաբնույթ միջոցառումների կարևորությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը.«Յուրաքանչյուր շարադրություն կարդալիս նաև ընթերցում ենք զինվորի, աշակերտի ներաշխարհը, ծանոթանում բանակի դերակատարության մասին նրանց պատկերացումներին մենք արձանագրել ենք, որ արժանի սերունդ ենք դաստիարակում և հարկ եղած դեպքում մեր երեխաներն ավելի անձնուրաց են պաշտպանելու հայրենիքը»:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավելել է, որ շարադրություններն ընթերցելիս դժվար էր զսպել հուզմունքը. «Զարմանում էի, թե ինչպիսի մաքրությամբ ու պարզությամբ են արտահայտում մեր զինվորներն ու աշակերտները իրենց հույզերն ու վերաբերմունքը բանակի և հայրենիքի նկատմամբ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---