Ստամբուլի Մեծ Շուկայում ֆիլմի նկարահանման ժամանակ կասկադյորը մխրճվել է 3-դարյա պատմություն ունեցող խանութի ցուցափեղկի մեջ

Ստամբուլի Մեծ Շուկայում ֆիլմի նկարահանման ժամանակ կասկադյորը մխրճվել է 3-դարյա պատմություն ունեցող խանութի ցուցափեղկի մեջ

PanARMENIAN.Net - «007.«Սքայֆոլի» կոորդինատները» ֆիլմի նկարահանման ժամաակ Ստամբուլի Մեծ Շուկայում կասկադյորը մխրճվել է 3 դարյա պատմություն ունեցող խանութի ցուցափեղկի մեջ:

Կասկադյորը մոտոցիկլետով տեղաշարժվել է Մեծ Շուկայում և չկարողանալով կառավարել այն ու խուսափելով մարդկանց վնասելուց`կոտրել է բյուրեղապակուց պատրաստված ոսկյա իրերի խանութի ցուցափեղկը:

«007.«Սքայֆոլի» կոորդինատները» ֆիլմի բեմադրությամբ զբաղվում է Սեմ Մենդեսը: Ինչպես նախորդ երկու ֆիլմերում` «Կազինո Ռոյալում» և «Գթասրտության քվանտում», Ջեյմս Բոնդի դերակատարն է Դենիել Կրեյգը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---