Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում շարունակվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Գորիսի, Սիսիանի, Դարբասի, Գորհայքի և մարզի մի շարք այլ բնակավայրերի ընտրողների հետ:

Գորիսում Սարգսյանը ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ ընդգծել է, որ դրանք ներառում են կյանքի բոլոր ասպարեզները, և Հանրապետական կուսակցության համար չկան երկրորդական հարցեր:

Կուսակցության ղեկավարի խոսքով, այս լուրջ պահին չեն կարող լինել մերոնքականներ և ձերոնքականներ:

Սիսիանցիներին հանրապետության ղեկավարը ներկայացրել է անցած մի քանի տարիներին կառավարության կողմից տարբեր բնագավառներում, այդ թվում՝ սոցիալական քաղաքականության ուղղությամբ իրականացված քայլերը, դրանց արդյունքներն ու շարունակական ծրագրերը:

ՀՀԿ նախագահը վստահեցրել է, որ Սյունիքը նոր վերելք է ապրելու՝ թե՛ տնտեսական, թե՛ մշակութային:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---