27 ապրիլի 2004 - 00:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՎԵՐԿԱՆԳՆՄԱՆԸ
Հայաստանի ռազմական ղեկավարությունը որոշում է ընդունել սակրավորների եւ բժիշկների խումբ ուղարկել Իրաք` այդ երկրի հետպատերազմյան վերականգնմանը մասնակցելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար, երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միխաիլ Հարությունյանը: Նրա խոսքերով, հարցը դեռեւս պետք է քննարկվի խորհրդարանում եւ հաստատվի Հայաստանի նախագահի կողմից: «Մենք չպետք է մոռանանք, որ Իրաքում հայկական համայնք կա»,-ասել է հայ գեներալը: