Միխայիլ Բելեցկի. Յուրաքանչյուր ուկրաինացի պետք է իմանա հայերի ողբերգության մասին

Միխայիլ Բելեցկի. Յուրաքանչյուր ուկրաինացի պետք է իմանա հայերի ողբերգության մասին

PanARMENIAN.Net - «Հարկավոր է ակտիվ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության մասին իրազեկման համար, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ուկրաինացի պատկերացում ունենա այդ ողբերգության մասին»,-հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ռեցիդիվ է ծնում» թեմայով կլոր սեղանի ժամանակ, հայտնում է Anailitika.at.ua.

Կլոր սեղանի մասնակիցների համար որպես ռեցիդիվի ապացույց ցացադրվեց «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992թ. ապրիլի 10», որը նկարահանվել է Հայաստանի նախագահին կից Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի կողմից:

Կլոր սեղանին մասնակցում էին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակներ:

Քննարկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված ուղերձի տեքստը, որով խնդրվում է օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ն ընդունել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---