18 ապրիլի 2012 - 11:54 AMT
Օլեգ Վասիլյուկ. Եթե Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանվի, մենք կսատարենք եղբայրական ժողովրդի հիշողությանը

«Դուք թույլ տվեցիք ինձ նորովի նայել այնպիսի բառակապակցությանն, ինչպիսին է «նավթ-ցեղասպանություն» բառակապակցությունը, հայտարարել է կազակների ներկայացուցիչ Օլեգ Վասիլյուկը «Սովորական ցեղասպանություն. Մարաղա, 1992թ. ապրիլի 10» ֆիլմը դիտելուց հետո: «Եթե Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանվի, մենք կսատարենք եղբայրական ժողովրդի հիշողությանը, որը սարսափելի ողբեգություն է ապրել: Ես վստահ եմ, որ բոլորը կաջակցեն մեր ուղերձին Ուկրաինայի իշխանություններին՝ խնդրելով օրենսդրական մակարդակով ճանաչել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է նա:

Ապրիլի 13-ին Կիևի «Українські Новини» լրատվական գործակալության մամլո կենտրոնում կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանություն. Անպատժելիությունը ռեցիդիվ է ծնում» թեմայով կլոր սեղանը: ՙ Կլոր սեղանին մասնակցում էին հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, լրագրողներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազակներ:

Քննարկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին և Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինին ուղղված ուղերձի տեքստը, որով խնդրվում է օրենսդրական մակարդակով ապրիլի 24-ն ընդունել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: