Զեկույց. ՀՀ տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողներին է հայտարարել «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը»:

Որպես ամենաբարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ նա նշել է ֆինանսական միջնորդությունը, լեռնահանքային արդյունաբերությունը և շինարարությունը, որտեղ զբաղված է երկրի աշխտող բնակչության ընդամենը 9 տոկոսը: «Իսկ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ զբաղված է շուրջ 40 տոկոսը, ամենացածր արտադրողականությունն ունի, ինչպես նաև ծառայությունների ոլորտը»,-հավելել է նա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 2005-2010թթ. Հայաստանում արտադրողականության աճը կազմել է 17 տոկոս:

«Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը» պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS/USAID ծրագրի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, »Սթար» առևտրային ցանցի, «Ի-ՎիլՔոնսալթինք» ընկերության, Գերմանիայի միջազգային համագործակցության (giz) ընկերության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ:

Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ երկրի տնտեսության և նրա մրցունակության ընդհանուր գնահատական և մասնավոր ընկերությունների կառավարման փորձը, որը կազմում է այս զեկույցի հիմքը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---