18 ապրիլի 2012 - 13:26 AMT
Կարեն Քոչարյանն ամենագրագետը համարում է ՀՀԿ ու «Ժառանգության» փիարը և հիասթափված է ՀԱԿ-ի և «Դաշնակցության» փիարից

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով, ՀՀԿ-ի ու «Ժառանգության» փիար-քարոզարշավներն ամենագրագետն են `ընտրությունների մասնակից բոլոր թեկնածուներից: Նա, մասնավորապես, ընդգծել է, որ «Ժառանգությունը» շատ ճիշտ է օգտագործում նպատակային խմբերը և ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ ՀՀԿ-ն «անում է այն, ինչ պետք է անի իշխանությունը»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ՀԱԿ-ի քարոզարշավին, ապա, Քոչարյանի կարծիքով, ՀԱԿ-ի նախընտրական քարոզարշավը չունի այն խանդավառությունը և էներգիան, որը կար 2008թ-ին:

Այս առնչությամբ նա նկատել է, որ 2008թ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավը համարում է Անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույնը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: