27 ապրիլի 2004 - 20:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԽՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱԿՑՈՒՀԻՆ
Հայաստանի ազգային ժողովի շենքում ինքնասպան է եղել խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհիներից մեկը: 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը պարանով կախվել է չորրորդ հարկի սանդղավանդակի բաց տարածությունում: Նրա դին ապրիլի 26-ի երեկոյան հայտնաբերել է խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցը, որը շենքում գիշերն անջատելիս է եղել լույսը: Կինն իր մահից առաջ թողել է մի քանի երկտողեր` խնդրելով իր մահվան մեջ չմեղադրել ոչ ոքի եւ չհարուցել քրեական գործ: Հ. Աբրահամյանն ամուսնացած չէր եւ ապրում էր ծնողների հետ: