27 ապրիլի 2004 - 22:13 AMT
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ԾԵԾԱԾ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ
Սանկտ Պետերբուրգում ընթանում է հայազգի Արամ Գասպարյանի վրա տեղի նացիստական կազմակերպության անդամների հարձակման գործով դատավարությունը: Նշենք, որ անցյալ տարի ավելի քան 80 նացիստ վայրագաբար ծեծել էին Ա. Գասպարյանին, որն այժմ բուժում Է ստանում Ֆրանսիայում: Ինչպես տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը, դապարտյալներից մի քանիսը լիովին կամ մասամբ ընդունել են իրենց մեղքը: