18 ապրիլի 2012 - 14:25 AMT
Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ն լուրջ մարտահրավերներ ներկայացնող հակառակորդ չի տեսնում

Հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի այն մթնոլորտը, որում ձգտում էին ընտրապայքար տանել քաղաքական ուժերը, այժմ իրականություն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր, համամասնականով առաջադրված թեկնածու Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն ունի կայուն ընտրազանգված և իրենց խնդիրն է ընդլայնել այդ ընտրազանգվածը, այդ գործում շատ կարևոր դեր ունի նաև քարոզարշավը. «Մեր նախընտրական հանդիպումներն անցնում են բավականին լավ, քննարկվում են թե գլոբալ նշանակության, թե ավելի ներքին նշանակության խնդիրներ»:

Արտակ Զաքարյանը հավելեց նաև, որ այս պահին ՀՀԿ-ն լուրջ մարտահրավերներ ներկայացնող հակառակորդ չի տեսնում: