Այսօր Զվարթնոցի տաճարը կլուսավորվի

Այսօր Զվարթնոցի տաճարը կլուսավորվի

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 18-ի երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և հայ պատմամշակութային ժառանգության գլուխգործոցը համարվող «Զվարթնոց» արգելոցում, տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը և տաճարի գիշերային լուսավորության շնորհանդեսը:

Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, ի տարբերություն Գառնու հեթանոսական տաճարի, Զվարթնոցը լուսավորվելու է միայն սպիտակ լույսերով: Բացի դրանից այս տարի լրանում է տաճարի օծման 1360-ամյակը:

Գառնու հեթանոսական տաճարը լուսավորվել է 2009 թ-ին, գույնզգույն լույսերով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---