18 ապրիլի 2012 - 14:56 AMT
Երևանում կրկին անձրև է գալու

Հայաստանի տարածքում ապրիլի 19-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-23-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը` նույնքան կնվազի, 21-22-ին կրկին կբարձանա 3-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ: