Պյատիգորսկում կքննարկեն Ռուսաստանում հայերի կողմից իրենց ազգային ինքնության պահպանման հարցերը

Պյատիգորսկում կքննարկեն Ռուսաստանում հայերի կողմից իրենց ազգային ինքնության պահպանման հարցերը

PanARMENIAN.Net - Ապրիլի19-20-ը Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Համառուսական և ազգային ինքնություն» միջազգային գիտագործնական համաժողովը՝ նվիրված Ռուսաստանում հայերի ազգային ինքնության պահպահման խնդրին:

«Դա չի լինի ձևական համաժողով: Դա իսկապես կլինի շահագրգիռ անձանց հանդիպում, ովքեր կքննարկեն արդի հարցեր համառուսական նույնականության շրջանակներում: Որովհետև մենք ամենից առաջ ռուսաստանցիներ են, սա մեր հայրենիքն է, մենք այստեղ ապրում ենք: Բայց պետք է այնպես ապրել, որպեսզի հիշել սեփական արմատները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Միջազգային սերվիսի, զբոսաշրջության և օտար լեզուների ինստիտուտի տնօրեն Իրինա Հակոբյանցը:

Համաժողովում կքննարկվեն քաղաքացիական համառուսական ինքնությունը, էթնիկ հայկական ինքնությունը, լեզվի և մշակույթի դերը ժամանակակից սոցիալական գործընթացներում:

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գերման Անանյանցը, ՀԱԵ Ռուսաստանի թեմի ղեկավար, եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը և այլն:

Համաժողովին միջազգային կարգավիճակ են հաղորդում Հայաստանից, ԼՂՀ-ից, Գերմանիայից, Շոտլանդայից մասնակիցները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---