Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը շուտ տեղի չի ունենա, գտնում է Կազիմիրովը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը շուտ տեղի չի ունենա, գտնում է Կազիմիրովը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը շուտ տեղի չի ունենա: Այդ մասին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ հայտնել է Ռուսական դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը:

«Երբեմն ասում են, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, Հայաստանը միակողմանի կարգով կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն խնդրի լուծմանը չարժե նման գնով հասնել, այդպիսի գինը չափազանց մեծ է»,- ասել է Կազիմիրովը:

Դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Ստեփանակերտում այսօրվա դրությամբ ժողովրդավարական միտումներ են դիտվում: Նա, մասնավորապես, մատնանշել է ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը:

Դիվանագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկար ժամանակ կխլի, սակայն հույս է հայտնել, որ խաղաղության ձեռքբերման համար հիմքը ողջամիտ կլինի` հավելելով. «Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիվ գործողություններ կդատապարտվեն միջազգային հանրության կողմից»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---