Ինչպե՞ս կարող էր ՄԱԿ-ը խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, երբ չի կարող կարգ պահպանել իր գրասենյակում

Ինչպե՞ս կարող էր ՄԱԿ-ը խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, երբ չի կարող կարգ պահպանել իր գրասենյակում

PanARMENIAN.Net -

Իր հերթական հոդվածում «The Californian Courier»-ի խմբագիր Հարութ Սասունյանը գրում է թուրք պաշտոնյաների գռեհիկ պահվածքի մասին: «Երբ անցյալ ամիս Թուքիայի արտաքին գործերի նախարարը գաղտնի հանդիպում ունեցավ մի խումբ հայերի հետ Վաշինգտոնում, նա իր նենգ ժպիտով և անուշ լեզվով սիրաշահեց նրանց սիրտը: Սա թուրքական ավանդական դիվանագիտության կեղծ դիմագիծն էր: Անցյալ շաբաթ Թուքիայի ՄԱԿ-ի դեսպանը Նյու Յորքում բացահայտեց իր կառավարության վայրագ և հարձակողական դիմագիծը: Իմանալով ապրիլի 12-ին ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայանալիք սիմպոզիումի մասին` Թուրքիայի մշտական ներկայացուցիչը բողոք ներկայացրեց Գլխավոր քարտուղարության գրասենյակ` փորձելով խափանել կայանալիք միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել էր «Trauma Outreach and Prevention» (Վնասվածքների վերհանման և կանխարգելման միավորում) (ATOP) կազմակերպության կողմից և կրում էր «Ցեղասպանության կանխարգելումը, իրենց պատմության մութ էջերն ընդունող ազգերը. նրանց հոգեբանական, տնտեսական և մշակութային հեռանկարները» խորագիրը:

«Թուրքական իշխանություններն ուզում էին ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի չեղյալ հայտարարեին քննարկման անցկացումը, բայց դա իրենց չհաջողվեց,- գրում է Սասունյանը:- Միջոցառման սկզբին թուրք երկու անկոչ դիվանագետներ ներս մտան դահլիճ` փորձելով խանգարել միջոցառումը: Նրանք անդադար բղավում էին` մեղադրելով խոսնակներին Թուրքիային վարկաբեկելու մեջ և հրաժարվեցին կատարել կազմակերպչի պահանջները` այն է ներկայացնել բոլոր դիտողություններն ու հարցերը գրավոր: Քանի որ իրարանցումը շարունակվեց, ստիպված եղան կանչել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցներին, ովքեր դահլիճից դուրս հրավիրեցին այդ երկու անդիվանագետ թուրք դիվանագետներին:

Այս շաբաթ, ATOP-ի նախագահ Անի Քալայջյանը նամակ գրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` բողոքելով թուրք երկու դիվանագետների «սանձարձակ, ոչ պրոֆեսիոնալ և ամբարտավան վարքագծի մասին»: Նա իր տարակուսանքը հայտնեց, թե ինչպես կարող էր ՄԱԿ-ը խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, երբ չի կարող կարգ ու կանոն հաստատել իր գրասենյակներում տեղի ունեցող միջոցառման ժամանակ, ամփոփում է Սասունյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---