Բացվեց «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը18 ապրիլի 2012 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 18-ին` Հուշարձանների պահպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը: Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանի սրահներով և ծանոթացավ ցուցանմուշներին: «Առաջին անգամ ցուցադրության մեջ ներկայացված է 177 իր, որոնք բոլորն էլ բնօրինակներ են: Հատկապես կարևոր են այն չափագրություններն ու հատակագծերը, որոնք արվել են Զվարթնոցը երկրորդ անգամ ազգին նվիրող Թորոս Թորամանյանի կողմից»,- PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Փիլիպոսյանը: Բացի ցուցադրությունից վառվեցին տաճարի լույսերը: Չորս աշտարակներից բաղկացած հուշարձանը լուսավորվում է բացառապես սպիտակ գույնի լույսով: 2009-ին գույնզգույն լույսերով լուսավորվել է Գառնու հեթանոսական տաճարը: Լուսավորության բացման արարողությանը ելույթ ունեցավ «Հովեր» կամերային երգչախումբը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |