19 ապրիլի 2012 - 10:44 AMT
Հայ բռնցքամարտիկները Տրաբզոնի վարկանիշային մրցաշարում չեն կարողացել Օլիմպիական ուղեգրեր նվաճել

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում, որը տեղի է ունենում Տրաբզոնում, պայքարից դուրս են մնացել Արա Պուլուզյանը (64կգ ք/կ): Հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակիչում 19:8 հաշվով զիջել է ռուս Արտյոմ Զայցևին:

Մրցակցին զիջել է նաև Հրայր Մաթևոսյանը: Ի սկզբանե մրցաշարի պաշտոնական կայքում գրված էր, որ հայ բռնցքամարտիկը ¼ եզրափակիչում հաղթանակ է տարել գերմանացի Պատրիկ Պոյչիչկու նկատմամբ, սակայն հետո կազմակերպիչները նշել են, որ, այնուամենայնիվ, այդ մենամարտում 9:6 հաշվով հաղթանակ է տարել գերմանացի մարզիկը:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարին հանդես են եկել նաև Կորյուն Սողոմոնյանը (49կգ ք/կ), Հովհաննես Դանիելյանը (52կգ ք/կ), Արամ Ավագյանը (56կգ ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60կգ ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ):

Սա լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու հայ բռնցքամարտիկների վերջին հնարավորությունն էր:

Այսպիսով, Լոնդոնում Հայաստանը ներկայացնելու է միայն Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ), ով այդ իրավունքը վաստակել էր Բաքվում` 2001թ աշխարհի առաջնությունում: