«Ժողովուրդ». Ծառուկյանի այցի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցներում ժողովներ են հրավիրվել

«Ժողովուրդ». Ծառուկյանի այցի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցներում ժողովներ են հրավիրվել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ համայնքներ: Մինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: «Ժողովուրդ»-ին Արթիկից հայտնել են, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր «Հայէլցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի` իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ`առավոտյան, հանդիպել էր Աժ պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանը: Թեև վերջինս համարվում է Հանրապետական կուսակցության թեկնածուն, այնուամենայնիվ, շատ ՀՀԿ-ականներ շտապել են ԲՀԿ-ականների մոտ արդարանալ, թե լույսերն անջատելու մտահղացումը եղել է Վարագյանինը, իրենք որևէ առնչություն չունեն: Հավանաբար սա է եղել պատճառը, որ մինչ ԲՀԿ նախագահի ելույթը, «լույսերը տվել են»: Թերթը տեղեկացել է, որ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցների, մանկապարտեզների մեծ մասում տարբեր բնույթի ժողովներ են հրավիրվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---