19 ապրիլի 2012 - 12:03 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերը կանցնեն նոր սերնդի դոպինգի ազդեցության ներքո

Ամառային Օլիմպիական խաղերի շեմին դոպինգի փորձագետները շգուշացնում են. խաղերը կանցնեն նոր սերնդի դոպինգի նշանի տակ, որոք ժամանակակից բժշկությունը հայտնաբերելու միջոցներ չունի, իսկ երբեմն նաև ցանկություն:

Գերմանացի հետազոտող Մարիո Տևիսը հայտարարել է, որ գոյություն ունեն 80-100 դեղամիջոցներ, որոնք ազդում են մարզական արդյունքների վրա, որոնք անհնար է հայտնաբերել ավանդական մեթոդներով:

«Դրանք օրգանիզմի վրա ազդում են էրիտրոպոետինների պես, սակայն կառուցվածքային տարբերություններ ունեն և ԷՊՈ թեստը դրանք չի հայտնաբերում:

Էրիտրոպոետինը ֆիզիոլոգիական խթանիչ է, որն ակտիվացնում է էրիտրոցիտների հասունացումը, նրա կիրառումը նպաստում է արյան մեջ հեմոգլոբինի արագ բարձրացմանը և թույլ է տալիս մկաններին ավելի երկար պահպանել աշխատունակությունը:

Լոնդոնի Օլիմպիադայում դոպինք թեստի կենթարկվի յուրաքանչյուր երկրորդ մասնակիցը, ինչպես նաև բոլոր մեդալակիրները: