19 ապրիլի 2012 - 12:04 AMT
EURO-2012-ի լավագույն արենա է ճանաչվել Կիևի մարզադաշտը

EURO-2012 խաղերի անցկացման 8 մարզադաշտերի լավագույնի կոչման համար մրցույթում Կիևի ազգային սպորտային համալիրին պարտվել է Վարշավայի ազգային մարզադաշտը:

Վարշավայի մարզադաշտը, որը կառուցվել է հատուկ հուլիսի 8-ին սկսվող ֆուտբոլային մրցաշարերի անցկացման համար, կարող է տեղավորել մինչև 58 հազար երկրպագու, մինչդեռ ուկրաինականում կարող են տեղավորվել 70 հազար:

Երրորդ հորիզոնականում է Դոնեցկում «Շախտյորի» «Դոնբասս արենան», որտեղ կանցկացվեն 2 խմբային խաղեր:

Լեհական Գդանսկի PGE Arena-ն 4-րդ հորիզոնականում է: Բրոցլավ արենան և Պոզնանիի մարզադաշտը զբաղեցրել են 5-րդ և 6-րդ հորիզոնականները: Իսկ Լվովի արենան և Կրակովում «Մետալիստի» մարզադաշտերը` 7-րդ և 8-րդ, հաղորդում է euromag-ը: